Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
26.06.2012 | 00:50

Ժողովուրդնե՛ր, ո՛ւշ դարձրեք իմ օրենքներին և մոտեցրե՛ք ձեր ականջները բերանիս խոսքերին։ Առակով պիտի բացեմ բերանն իմ, սկզբից ևեթ առակներով պիտի խոսեմ` ինչպես լսեցինք ու իմացանք դրանք, և ինչպես մեր հայրերը պատմեցին մեզ։ Մենք ոչինչ չթաքցրինք նրանց որդիներից, մյուս սերնդին պատմեցինք օրհնությունն ու զորությունը Տիրոջ և այն սքանչելագործությունները, որ նա արեց։
Սաղմոսներ 77. 1-4

Դիտվել է՝ 2628

Մեկնաբանություններ